Թուրքիայի ծովափնյա Իզմիր նահանգի Ալիաղա շրջանի նավահանգստում կայանած տանկերներից մեկում հզոր պայթյուն է որոտացել։ Նավը պատկանում է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությանը և տեղափոխում էր հեղուկ գազ։
Պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, 16 հոգի՝ վիրավորվել։ Տուժածներն Իտալիայի և Ռումինիայի քաղաքացիներ են։ Իսկ զոհվածը եղել է Իտալիայի քաղաքացի։
Թե որն է եղել պայթյունի պատճառն, առայժմ չկա հստակ տեղեկատվություն: