67-տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս երգիչ Նիկոլայ Բասկովի հայրը։ Այս մասին հայտնում է Super-ը։
Պարբերականի տվյալներով, Բասկովն այդ մասին իմացել է, երբ ժամանել է Եվրոպական խաղերի փակման արարողությանը մասնակցելու համար։ Իր ելույթը չեղյալ համարել երգիչը չի ցանկացել, պարզապես փոխել է սպիտակ հագուստը և հագել սև գույնի վերնաշապիկ, և իր ելույթը նվիրել է սիրելի հորը։
Նշվում է, որ 67-ամյա Վիկտոր Բասկովի մահվան պատճառը եղել է երկարատև հիվանդությունը։