Քաղաքական 

Քերին հորդորել է ուկրաինական կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով

ՈՒկրաինայում պետք է դադարեցնել բռնությունները : Ուկրաինայի հարցով ընթացող խորհրդակցությունների ընթացքում բանակցող կողմերը  համաձայնության են եկել, որպեսզի Ուկրաինայում դադարեցվեն ռազմական գործողություններն ու հարցին փորձն լուծում տալ խաղաղ ճանապահով: Մենք մանրամասնորեն քննարկել և բացառել ենք, որպեսզի այս ընթցքում Ուկրաինայում բռնություններ չլինեն կրոնական, ռասիստական հողի վրա» ,- այս մասին հայտարարել է Ջոն Քերին: 

 

Քերին նաև ասել է, որ հանդիպման ընթացքում չեն քննարկվել Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին հարցեր: Սակայն նա շեշտել է, որ ոչ ոք չի մոռացել այդ կարևոր խնդրի մասին, քանի որ ղրիմյան հիմնախնդրի հետ կապված դեռ շատ անհամաձայնություններ կան: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կարող է այլ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատամամբ, եթե Ռուսաստանը ոչինչ չանի Ուկրաիանական կոնֆլիկտին շուտափույթ լուծում տալու համար: Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն հուսով է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները առաջիկա օրերին քայլեր կձեռնարկեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար երկխոսություններ սկսել Ռուսաստանի հետ:

 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավորվը տեղեկացրել էր, որ Ժնևում ընթացող 7 ժամյա բանակցությունների ընթացքում որոշվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին վերջ դնել և անցնել խաղաղ բանակցությունների:

 

Նույն շարքից