Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ կենդանաբանական այգու աշխատակցի վրա հարձակվում է բևեռային արջը։
Կադրերում երևում է, թե ինչպես է այգու աշխատակիցը մաքրում վանդակը, երբ արջերից մեկը հարձակվում է վերջինիս վրա: Կինն այդ պահին չի կորցնում զգոնությունը, և իր մոտ եղած ավելով սկսում է պաշտպանվել կենդանուց:
Արդյունքում, կնոջը հաջողվել է մոտենալ դռանը, որտեղ իրեն օգնել է դուրս գալ վանդակից այգու մեկ այլ աշխատակից։
Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենդանաբանական այգում, սակայն հստակ տեղեկություններ չկան: