Քաղաքական 

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Խաչիկի Երանոսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

 

 Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Հրաչի Պողոսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում:

Նույն շարքից