Գիշերը Երևանում սպանվել է «օրենքով գող»: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, նշված շենքի բակում հայտնաբերել են սպանվածի դին:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, վարչության օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջաների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալներ Վահե Լաչինյանի և Նորայր Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված մի քանի պարկուճներ և չկրակված գնդակ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:
Մանրամասն՝ shamshyan.com