Հասարակություն 

Քաղաքապետը խնդրում է ավելի սրտացավ վերաբերվել քաղաքին

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի համաքաղաքացիներ, այս օրերին ամբողջովին նորոգվում են քաղաքի կանգառները, սակայն շատ հաճախ նորոգումից մեկ-երկու օր անց կանգառի ապակիները կոտրում (կոտրվում) են: Խնդրում եմ ավելի սրտացավ վերաբերվել քաղաքին, քաղաքը լավ պահպանելը բոլորիս պարտականությունն է:

Հ.Գ. լուսանկարը Նարեկ Ղեւոնդյանի ֆեյսբուքյան էջից:

Նույն շարքից