Քաղաքական 

Ուկրաինայում նախարարները կքննարկեն մի շարք հարցեր

Ուկրաինայում կառավարության հանձնարարութամբ նախարարները պետք է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնցման վերաբերյալ փոփոխություններ մտցնելու մասին քննարկում կազմակերպեն: Այդ մասին հաղորդվում է կառավարության կայքում, գրում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ ընդունվել է կառավարության՝ «պետական իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ Ուկրաինայի սահմանադրության մեջ փոփոխությունների դրույթների քննարկման անցկացումը կազմակերպելու մասին» կարգադրությունը։

 

Բացի այդ, հարցի քննարկմանը կներգրավեն նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրությանը, գիտական և գործնական շրջանակներին: Դրա անցկացման համակարգումը հանձնարարվել է տարածաշրջանային զարգացման, շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսությունների նախարարությանը:

Նույն շարքից