Քաղաքական 

Օբաման չի վստահում ՌԴ նախագահին

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի հայտարարել է, որ Ժնևում ձեռք բերված դիվանագիտական համաձայնությունն Ուկրաինայի վերաբերյալ «հեռանկար է բացում ճգնաժամի մեղմացման համար», սակայն նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է «հավելյալ միջոցներ» կիրառել, եթե Ռուսաստանը չկատարի գործարքի իր մասը, հաղորդում է «Ֆոքս» հեռուստաալիքը:

Օբաման նշել է, որ ձեռք բերված համաձայնությունը «հույսի աղբյուր է» և հույս է հայտնել, որ Ռուսաստանը «հետևողական կլինի» ձեռք բերված համաձայնություններում: «Չեմ կարծում, որ, հաշվի առնելով անցյալի փորձը, մենք կարող ենք հույս դնել դրա վրա(Ռուսաստանի հետևողական դիրքորոշում)»,- դրա հետ մեկտեղ հավելել է Բարաք Օբաման:Նախագահ Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ-ը առաջվա պես պատրաստ է արձագանքել «ռուսկան կողմի միջամտության փորձերին» Արևելյան և Հարավային Ուկրաինայի գործերին: Ընդ որում Բարաք Օբաման կրկնել է իր դիրքորոշումը՝ հերքելով ամերիկացի զինվորականների մասնակցության հնարավորությունն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Նրա խոսքով՝ այդ տարբերակը նույնպես դիտարկվում է, հաղորդում է «The Associated Press»-ը:


Օբաման հավելել է, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում Արևելյան Եվրոպայում չի կարող ռազմական որևէ լուծում ստանալ:ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ստեղծի մթնոլորտ ստեղծի, որի պայմաններում Ուկրաինայում շենքեր գրավող անջատողական ուժերը զինաթափվեն ու բանակցություններ սկսեն Ուկրաինայի ժամանակավոր կառավարության հետ:

 

Օբաման հիշեցրել է, որ հազարավոր ռուսական զորքեր Ուկրաինայի սահմանի երկայնքով ըստ էության «ահաբեկման նշան է»:Ժնևում ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵՄ ներկայացուցիչների քառակողմ բանակցությունների ընթացքում ձեռք էր բերվել համաձայնոթյուն Ռուսաստանի դեմ հավելյալ որևէ պատժամիջոց կիրառել, հասնել ռուսամետ անջատողականների և ապօրինի զինված խմբերի զինաթափման, ինչպես նաև վերադարձնել նրանց կողմից գրավված կառավարական շինությունները:

 

Նույն շարքից