Քաղաքական 

Եվրախորհրդարանը դատապարտել է Քեսաբի վրա հարձակումը

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Սիրիայում կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ հարձակումները:

 

Բանաձևում նշվում է. «վարչակազմի զորքերի և ապստամբների գրոհայինների, այդ թվում՝ Ալ-Քաիդայի հետ կապված տարրերի միջև բախումների հետևանքով 2014թ. մարտին հանգեցրել են սիրիա-թուրքական սահմանին գտնվող հայկական Քեսաբ քաղաքի բնակչության մեծ մասի տարհանմանը: Սակայն, կան հակասական հաղորդագրություններ այդ իրադարձությունների զոհերի թվի վերաբերյալ»:

 

Եվրախորհրդարանը դատապարտել է կրոնական և ազգային որոշակի փոքրամասնությունների, այդ թվում՝ քրիստոնյաների, հայերի և քրդերի դեմ հարձակումները: «Եվրախորհրդարանը դատապարտում է հայկական Քեսաբ քաղաքի դեմ հարձակումը, աջակցում է բոլոր ջանքերին՝ ուղղված կրոնական հողի վրա բռնությունների դադարեցմանը»,- ասվում է փաստաթղթում:

 

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել պաշտպանել Սիրիայի խոցելի համայնքներին՝ մարդասիրական գործողությունների համար մատչումը բացելու և որոշ բնակավայրերի շրջափակումը դադարեցնելու միջոցով:

 

Նույն շարքից