ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողության ժամանակ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Մինսկից վերադառնալու ընթացքում լրագրողները ՀՀ նախագահից հետաքրքրվել են, թե ինչի մասին է խոսել ՌԴ նախագահի հետ.
«Ի՞նչ կարող էին խոսել երկու նախագահները Մինսկում՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ: Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ»,- ասել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում: