Հարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների միայն 15 %-ն է վստահում Բարաք Օբամային և մտածում, որ իրենց Նախաագահը ճիշտ է խոսում: 61 %-ը կարծում է , որ Օբաման հիմնականում սուտ է խոսում, 21 %-ն էլ կարծում է, որ Օբաման շատ հազվադեպ է ճիշտ խոսում:
Նշենք, որ ԱՄՆ շատ ընդդիմադիր քաղաքական ուժեր հաճախ են Օբամային մեղադրում փաստերը խեղաթյուրելու մեջ: Ինչպես հայտնումէ Fox News-ը, ամերիկացիների շրջանում մարտին անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ Օբամայի վարկանիշը կտրուկ իջել է: Ամերիկացիների միայան 39%-ն են հավանում իրենց նախագահի քաղաքական գործունեությունից, սակայն 59%-ը համաձայն չէ նրա վարած քաղաքականության հետ: Ավելի շատ քաննադատությունների առիթ է տալիս Սպիտակ տան վարած միջազգային քաղաքականությունը: