Վաղը՝ հուլիսի 4-ին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Արցախ, որտեղ հանդիպում է ունենալու հանրապետության ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նաղդալյանը նշեց, որ արդեն հուլիսի 9-ին ԱԳ նախարարը մասնակցելու է Սլովակիայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Հուլիսի 10-ին ԱԳ նախարարը մասնակցելու է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված Բաթումիի 16-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու համապատասխան ելույթով: