Այսօր՝ հուլիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար: Գրիգորյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական էր:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Գրիգորյանը Դավիթ Հարությունյանի կադրն է՝ նրա թևի տակ է «աճել», աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Միջազգային իրավունքի մասնագետ է։