ֆեյսբուքյան օգտատեր Լուսի Քոչարյանն անանուն նամակներ է հրապարակում՝ անչափահաս աղջիկների սեռական բռնության մասին: Նա նշում է, որ հրապարակած բոլոր նամակներն իրեն ուղարկում են մարդիկ, ովքեր սեռական բռնության զոհ են դարձել:
Նշենք նաև, որ այս հարցին իր ֆբ էջում անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Analitik.am-ն այս հարցի վերաբերյալ խոսեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապե, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ Նելլի Դուրյանի հետ, ում խոսքերով, եթե նման զեկույց տեսնեն, միանշանակ քայլեր կձեռնարկեն. «Տվյալ օգտատիրոջը ծանոթ չեմ, և զբաղվածության պատճառով այդքան էլ ակտիվ չեմ ֆեյսբուքում, այդ պատճառվ չեմ տեսնում: Իսկ եթե տեսնեի, որ կա հաղորդում բռնության մասին, համապատասխանաբար ոստիկանությունը դրան կանդրադառնար: Այն նյութերը, որոնց մեջ հանցագործության հատկանիշներ և հանցագործության մասին հաղորդում կա ոստիկանությունն անպայման անդրադառանում է»:
Օֆելի Իսրայելյան