Հայաստան Քաղաքական 

«Սասուն Միքայելյանը մեսսիջներ էր ուղարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին»

Հանրային ու տեղեկատվական դաշտը ցնցեց Սասուն Միքայելյանի հարց ու պատասխանը լրագրողների հետ: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բացահայտեց իշխանության ու, մասնավորապես՝ ՔՊ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները:

Հատկանշական է մի քանի կարևոր բացահայտումներ, որոնք արեց Սասուն Միքայելյանը՝

1.Մեղադրեց Կոտայքի մարզպետին քրեաօլիգարխիկ կապեր ունենալու և, այսպես կոչված,  հին համակարգի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցելու համար: Թերևս, Սասուն Միքայելյանը մեսսիջներ էր ուղարկում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ տեղի է ունեցել հեղափոխական թիմի ու քրեաօլիգարխիկ տարրերի սերտաճման գործընթաց:

2․Սասուն Միքայելյանը երևան հանեց ՔՊ կուսակցության ներսում, այսպես կոչված, թայֆանների առկայության մասին և  ամենակարևոր դիտարկումը՝ կասկածի տակ դնելն էր ՔՊ վարչության ընտրության լեգիտիմությունը:

Ինչևիցե, մեկ տարի առաջ դժվար էր կանխատեսել, որ հեղափոխությունից մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանի թիմը կանգնած է պառակտման ու տրոհման եզրին, և սա ո՛չ դավադիր ուժերի, ո՛չ էլ նախկին համակարգի ռևանշի փորձ էր․(ինչպես հաճախ է սիրում  ասել Նիկոլ Փաշինյանը, իր ձախողումների հիմնական դրդապատճառը  նախկին համակարգի որոշ շրջանակների կողմից իրականացվող դավադիր քայլերն են)։

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանար, որ պառլամենտական երկրում բացարձակ իշխանություն ունենալը նման է քանդված պատերով մի տնակի, որը վաղ թե ուշ փուլ է գալու իր գլխին:

«Քաղաքացիական հարթակ» ՀԿ նախագահ Աղվան Պողոսյան

Նույն շարքից