Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ կարևորում է բանակցային գործընթացը, ինչը նպաստելու է տարածաշրջանում լարվածության թուլացմանը: