«Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:
Գործով երրորդ անձ է ներգրավվել «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ն։