«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 79-րդ տարեդարձի առթիվ:
Ժամանակակիցների սերն ու հարգանքը վայելող անվանի մտավորականին Սերժ Սարգսյանը մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր նվաճումներ»:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։