Քաղաքական 

ԵԱՀԿ-ն արդարացրել է Կիևին

Ուկրաինայի տարածք ռուսների մուտքը սահմանափակելուն ուղղված Կիևի գործողությունները չեն հակասում ԵԱՀԿ-ի սկզբունքներին, հայտնել են կազմակերպությունից, գրում է ntv.ru-ն:

 

Կիևի որոշմանը համապատասխան գնահատական է տվել կազմակերպության Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի ղեկավար Յանեզ Լենարչին:

 

Ինչպես նշել է Լենարչին, Կիևի գործողություններն արդարացված են՝ Ուկրաինայի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքի հաշվարկով:

 

Նախօրեին Ուկրաինայի իշխանություններն արգելել են 16-ից մինչև 60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքը երկիր:

Ռուսաստանի ԱԳՆ-ից արդեն սպառնացել են Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառել: Իսկ ՌԴ Հանրային պալատում արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ են տվել քննարկել Ռուսաստան Ուկրաինայի քաղաքացիների մուտքը սահմանափակելու հարցը:

Նույն շարքից