Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 18-ին բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ այցելել է Ստեփանակերտում կառուցվող թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին` նման կարևոր նախաձեռնությունը ֆինանսավորելու համար: Արցախի Նախագահն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտը հանդիսանում է մեր պետության զարգացման առաջնային ուղղություններից մեկը և այս համատեքստում կարևորել միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը:
Նախագահին ուղեկցել են կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: