Տեսանյութեր Հասարակություն 

Կրակել է հարևանի վրա՝ բարձր երաժշտություն լսելու համար /Տեսանյութ/

Կրասնոյարսկի շրջանում կրակոցից տուժած հարևանը պատմել է, թե ինչպես է հարակից տներից մեկում ապրող տղամարդը կրակ բացել իր ուղղությամբ։ Այս մասին հայտնում է life-ը։

«Նրա տունը գտնվում է 300 մ այն կողմ, և մեր տանը միացված երաժշտությունը չէր կարող խանգարել։ Սկզբում նա օդ էր կրակում, այնուհետև կրակ բացեց իմ ուղղությամբ։ Միջադեպից հետո վերջինս ասել է, որ դա զգուշացում է, որպեսզի հաջորդ անգամ երաժշտության ձայնը բարձր չլինի»,-պատմել է տուժածը։

Պարզվել է, որ հրաձիգին ձերբակալել են, սակայն հաջորդ օրը բաց են թողել։ Հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով։

Նույն շարքից