Հասարակություն 

Երևանում սպանված օրենքով գող Մասիվցի Անդիկը տարաձայնություններ է ունեցել մեկ այլ հայտնի օրենքով գողի հետ

Նոր Նորքում «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում և քրեական աշխարհում։ Բանն այն է, որ վերջին տասը տարում ՀՀ–ում «օրենքով գող» չէր սպանվել։ Վերջին անգամ Հայաստանում «օրենքով գող» էր սպանվել 2009թ. հունիսի 19–ին։ Խոսքը «Մարսո» մականունով հայտնի «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի մասին է։ Նա սպանվել է Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան դիմաց՝ դիմահար կրակոցով։ Պարզվել էր, որ սպանությունը կատարել է Վեդի քաղաքի բնակիչ Պերճիկ Շաբոյանը՝ «Մարսոյի» հետ անձնական հարցերի պատճառով։ Այս մասին գրում է News.am-ը:

Եվ ահա, այս դեպքից 10 տարի անց Երևանում սպանվեց ոչ պակաս հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ նույն ինքը Անդո Խրոմոյը (Կաղ Անդո)։

Մինչ այս պահը իրավապահներին չի հաջողվել պարզել սպանության շարժառիթը և հայտնաբերել սպանությունը կատարողին։ Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ «օրենքով գողին» սպանել է վարձու մարդասպանը։ Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, սակայն հանցագործը ատրճանակը դեպքի վայրում չի թողել։

Քրեական աշխարհում հանցագործությունը համարվում է պատվիրված, եթե հանցագործը դեպքի վայրում է թողնում հանցագործության գործիքը։

News.am-ին հաջողվել է պարզել, որ Անդրանիկ Հարությունյանը տարաձայնություններ է ունեցել Զապ մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից