Հասարակություն 

Սուրեն Պապիկյանն ասել է, որ գյուղացիները չեն կարող ըմբոստանալ իրենց ընտրած կառավարության դեմ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ջրային ոլորտի խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել:

Պապիկյանը պահանջել է ապահովել գյուղացիներին մատակարարված ջրի դիմաց 100-տոկոսանոց գանձում և սպառնացել, որ նրանք, ովքեր կթերանան և չեն ապահովի այդ ցուցանիշը, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Երբ ներկաներից մեկն ասել է, թե հայ գյուղացիները վճարունակ չեն և կարող են ըմբոստանալ, Պապիկյանը պատասխանել է, որ գյուղացիները չեն կարող ըմբոստանալ իրենց ընտրած կառավարության դեմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից