Քաղաքական 

Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը նախապատրաստվում «ուղիղ եթերին»

«Ուղիղ գծին» նախապատրաստվելիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սովորաբար ուսումնասիրում է ստացված հարցերը, և նախարարություններից ստանում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը` կապված հարցերում նշված ոլորտների հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի հետ «ուղիղ գիծը» անցկացվել է հինգշաբթի, որը տևել է 3 ժամ 55 րոպե: Այդ ընթացքում Պուտինը պատասխանել է 81 հարցի, որոնցից 35-ը վերաբերում էր Ղրիմին և Ուկրաինային:

«Ուղիղ գծին» նախապատրաստվելու օրերին, որպես կանոն, կրճատվում է նախագահի աշխատանքային գրաֆիկը, տասնյակ հանդիպումներ և միջոցառումներ հետաձգվում են: Նա դիտարկում է ստացված հարցերը և փորձում տեղեկություններ հավաքել այդ ոլորտներից», - Россия 1 հեռուստաալիքի եթերում հայտնել է Պեսկովը:

Վերջինս ընդգծել է, որ Պուտինը նախապես չի իմանում, թե որ հարցերը կընտրեն հաղորդավարները «ուղիղ գծի» ժամանակ:

Նույն շարքից