Իտալական Corriere della Sera թերթի հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ է անելու նախագահի լիազորությունների լրանալուց հետո:
Պուտինի նախագահական լիազորությունները լրանալու են 2024 թվականին:
ՌԴ նախագահը նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ է անելու 5 տարի անց՝ հավելելով, որ դեռ շատ անելիք ունի նախագահի պաշտոնում:
«Լարված աշխատանքի 5 տարի կա: Աշխարհում նման արագ զարգացումների պայմաններում դժվար է կանխատեսումներ անել: Հավատացեք, ես անելիք ունեմ այն կարգավիճակում, որում հիմա գտնվում եմ»,-ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Պուտինը ՌԴ նախագահ ընտրվեց 2018 թվականի մարտի 18-ին՝ ստանալով քվեների 76,69 տոկոսը: