Քաղաքական 

Կորյուն Առաքելյանը ՆԱՏՕ-ի պատասխանատուների հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ապրիլի 18-ին հանդիպեց ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի՝ Հայաստանի պատասխանատու Շտեֆեն Էրգելսմայի և Հարավային Կովկասի երկրների՝ կապի ոլորտի պատասխանատու Ուիլյամ Լահյուի հետ և նրանց հետ քննարկել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կորյուն Նահապետյանը, կարևորելով ՆԱՏՕ-ի և նրա Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը, նշեց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը իրականացվել է բավական արդյունավետ և կարևոր դեր խաղացել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, մասնավորապես զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ու ոլորտի թափանցիկության ապահովման գործում: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այդ համագործակցությունը շարունական կլինի, և խորհրդարանի ու իր ղեկավարած հանձնաժողովի դերակատարումը այդ ծրագրերի իրականացման գործում՝ առավել նշանակալից: Նա կարևորեց միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ զինված ուժերի ներգրավվածությունն ու ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին հայ խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը:

 

Կորյուն Նահապետյանը անդրադարձավ նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշմանը՝ այն գնահատելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից բխող կարևոր քայլ:

 

 

ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուները բարձր գնահատեցին Հայաստանի ներդրած ջանքերը համատեղ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու գործում և գոհունակություն հայտնեցին այն շարունակական դարձնելու պատրաստակամության համար:

 

Նույն շարքից