Հնդկաստանի բնակիչ Սուրեշը TikTok սոցկայքի շնորհիվ հայտնաբերվել է անհետանալուց 3 տարի անց: Այս մասին հայտնում է New Indian Express-ը:
Սուրեշին հայտնաբերել է վերջինիս կինը՝ պատահաբար: Պարզվել է, որ տղամարդն ապրում է այլ գյուղում, տրանսգենդերի հետ: Սուրեշը նշել է, որ ընտանիքից հեռացել է, քանի որ դժգոհ է եղել իր կյանքից:
Սուրեշի կինը պատմել է, որ 3 տարի առաջ վերջինս տանից դուրս էր եկել ու այլևս չէր վերադարձել՝ միայնակ թողնելով իրեն և երկու երեխաներին: