Հասարակություն Բարի օր 

Ալիևը նամակ է գրել Թրամփին՝ բողոքելով Հայաստանից

ԱՄՆ Անկախության տոնին նվիրված նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական նամակում Ադրբեջանի նախագահը խոսել է նաև ԼՂ հակամարտության մասին:

Ալիևը մասնավորապես նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, արդար, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի համաձայն, տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելով:

Ալիևն ասել է, որ հակամարտության կարգավորման գործում Բաքվում լուրջ հույսեր են կապում ԱՄՆ-ի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համախանախագահ երկրի, ինչպես նաև անձամբ Թրամփի ջանքերի հետ:

Ադրբեջանի նախագահը նաև բողոքել է Հայաստանից, հայկական կողմին մեղադրելով «ադրբեջանական հողերը օկուպացնելու» մեջ:

Նույն շարքից