ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին այն բանից հետո, երբ Թեհրանը հայտնել է ուրանի հարստացման ծավալները մեծացնելու մասին: ԱՄՆ նախագահը համապատասխան գրառումն արել է թվիթերյան իր էջում:
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ուրանը հարստացնելու են այն մակարդակով, որով ցանկանում են, եթե չլինի նոր միջուկային պայմանագիր: Զգույշ եղիր սպառնալիքներում, Իրան»,-գրել է Թրամփը՝ զգուշացնելով Իրանին հետևանքների մասին:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Թեհրանը չի խախտում օրենքները և քայլերը պատասխան են միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն: