Քաղաքական 

Մադագասկարում նոր կառավարություն է ձևավորվել

Մադագասկարում, երկրի նախագահ Էրի Ռաձաունարիմամպիանինի երդմնակալության արարողությունից գրեթե երեք ամիս անց, 30 նախարարների կազմով նոր կառավարություն է ձեւավորվել: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռոժե Ռալալան:

 

Նոր կառավարությունը կղեկավարի մասնագիտությամբ բժիշկ Ռոժե Կոլոն, որ խոստացել է կղզու տնտեսությունը «զարգացող» կարգավիճակի բերել: «Մադագասկարը պետք է բնական պաշարների արտահանումից անցում կատարի ավելացված արժեքով արտադրանքի արտահանման»,-հայտարարել է նա: Վարչապետի խոսքերով, կղզու բնակչության 90 տոկոսը օրական ընդամենը 2 ԱՄՆ դոլար է ծախսում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Մադագասկարի տնտեսությանը մեծ հարված էր հասցրել 2009թ. հեղաշրջումը, որից հետո կղզու միջազգային հովանավորները դադարել էին օգնություն ցուցաբերել երկրին, ինչի արդյունքում էլ 30 հազար մարդ առանց աշխատանքի էր մնացել:

Նույն շարքից