Հասարակություն 

Սահմանադրական դատարանի դատավոր ու անդամ թեմաներն արհեստածին են. Դավիթ Հարությունյան

Ես չեմ պատրաստվում խոսել Սահմանադրական դատարանի դատավոր ու անդամ թեմաներին, քանի որ խնդիրն այն աստիճան արհեստածին է, որ կարելի է հավասարեցնել երկրագնդի տափակ լինելու հասկացության հետ: Այս մասին «ՀՀ Սահմանադրություն. կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորների և անդամների հարցն առաջ քաշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ում խոսքերով, այսօր ՍԴ-ում կա երկու դատավորը, մեկն էլ ինքն է ու հենց ինքը պատրաստվում է ստանձնել դատարանի նախագահի պաշտոնը:

Նույն շարքից