Տեսանյութեր Քաղաքական 

Եթե ես գոռացի Նիկոլ, իրա ախրանիկներն ինձ բրդեցին գլուխս կպավ պատին, մեռա, Նիկոլը հանցագործ է դառնալո՞ւ․ Հարությունյան /Տեսանյութ/

Երբ դու Սահմանադրությունը տապալում ես, երբ բռնազավթում ես գործադիր և օրենսդիր իշխանությունները, դառնում ես բռնապետ, երբ միջամտում ես դատական իշխանությանը, դառնում ես բռնապետ, բռնապետը պոզով պոչով չի լինում: Բռնապետը նա է, ով իրեն դնում է Սահմանադրության տեղը, իսկ էս մարդն իրեն դրել է Սահմանադրության տեղը: Այս մասին կառավարության մոտ Քոչարյանի աջակիցների ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը:

Դիտարկմանը, որ մյուս կողմն էլ Քոչարյանին է համարում բռնապետ՝ որպես օրինակ նշելով Պողոս Պողոսյանի սպանությունը, Հարությունյանը նշեց. «Եթե Նիկոլը դուրս եկավ, ես գոռացի Նիկոլ, իրա ախրանիկներն ինձ բրդեցին գլուխս կպավ պատին, մեռա, Նիկոլը հանցագործ է դառնալո՞ւ»:

Հարությունյանը նշել է, որ ինքը պայքարում է Հայաստանում սահմանադրականության վերականգնման համար:

Նույն շարքից