Իրավական գլխավոր 

Պետերբուրգի դատարանում ինքնասպանություն է գործել Սենիկ Նարոյանը

Սանկտ Պետերբուրգի դատարանում մահացած են հայտնաբերել Մարինյան թատրոնի աշխատակցուհի Նինա Մացինայի սպանության մեջ մեղավոր ճանաչված Սենիկ Նարոյանին: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

«Петербургский дневник»-ը տեղեկացնում է, որ հայաստանցին ինքնասպանություն է գործել:

Պաշտոնական աղբյուրները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

Դատարանում իր վերջին խոսքի ժամանակ Սենիկը հայտարարել է, որ խնդրելու է գնդակահարել իրեն, եթե մեղադրական վճիռ կայացվի: Քննության ժամանակ նա հրաժարվել էր ցուցմունք տալ՝ նշելով, որ անմեղ է:

Նինա Մացինան սպանվեց 2018 թվականի նոյեմբերին:

Նույն շարքից