Քաղաքական 

Արթուր Բաղդասարյանը դուրս գալով կոալիցիայից, այնուհանդերձ, չի հրաժարվել ԱԽ քարտուղարի պաշտոնից

Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.



 

«Այսօր Արթուր Բաղդասարյանը՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները, նա մի շարք հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի մայրաքաղաքում, որոնցից գլխավորը լինելու է Նիկոլայ Պատրուշևի հետ: Ըստ էության, ոչ մի արտառոց բան չկա Մոսկվա մեկնելու մեջ, քանի որ Արթուր Բաղդասարյանը դուրս գալով կոալիցիայից, այնուհանդերձ, չի հրաժարվել ԱԽ քարտուղարի պաշտոնից:


Սակայն…Ինչպես տեղեկացանք, նախօրեին լուրջ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և ՕԵԿ առաջնորդի միջև, և առաջին կողմից հնչեցվել է առաջարկ ստանձնել չորս նախարարական պորտֆել և վերադառնալ կոալիցիա, քանի որ ՀՀԿ-ն ամբողջապես մենակ է մնացել: Արթուր Բաղդասարյանը սկզբում համառորեն պնդել է, որ կուսակցության քաղխորհրդի որոշումը միանգամայն ճիշտ էր, սակայն հետո արդեն տեղի է տվել՝ խոստանալով Մոսկվայից վերադառնալուց հետո հարցը քննարկել կուսակցության օղակների հետ: Չի բացառվում, որ Մոսկվայում Նիկոլայ Բորդյուժան, որն արդեն իրեն նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար է զգում, կհամոզի Արթուր Բաղդասարյանին հետ կանգնել կոալիցիայից հեռանալու որոշումից և ամենաակտիվ ձևով համագործակցել ՀՀԿ-ի հետ: Նման ենթադրությունն անհիմն չէ, քանի որ Արթուր Բաղդասարյանը չի այրել կամուրջները, չի հրաժարվել իր պաշտոնից, չի հեռացել նաև կառավարական ամառանոցից, որտեղ իր համար մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցել: Հավանաբար, նա շատ երկար է մտադրվել ապրել ամառանոցում, ուստի «մնայուն արժեք» է ստեղծել: Մոսկովյան որոշ շրջանակներ Արթուր Բաղդասարյանին կհամոզեն մնալ կոալիցիայում: Իսկ նրան համոզելու բազմաթիվ միջոցներ կան»: 

Նույն շարքից