Հասարակություն 

Ես միշտ զարմանում եմ, թե որտեղ են ձեզ սովորեցրել հարցեր տալ. Դավիթ Հարությունյանը՝ լրագրողին

Ես միշտ զարմանում եմ, թե որտեղ են ձեզ սովորեցրել հարցեր տալ, որովհետև Ձեր հարցը դասական այն հարցն է, որ լրագրողին առաջին հերթին սովորեցնում են այդ ձևով հարցը չձևակերպել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե խուսափում է արդյո՞ք հիմա ինքը՝ որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, խմբերով, սև հագուստներով շրջել քաղաքում. «Ես Ձեզ հետադարձեմ նույն ձևով հարցով, և ձեր դասագրքերում այդ հարցը որպես օրինակ է. Վերջապես դադարեցրեցի՞ք ալկոհոլիզմով զբաղվել: Երբ ասում եք «խուսափում եք հիմա», նշանակում է, որ  ես նախկինում սև շորերով, խմբերով ման էի գալիս, իսկ հիմա խուսափում եմ, թե՝ ոչ: Չեմ պատասխանի այդ հարցին, սովորեք հարցերը տալ այնպես, ինչպես լրագրողի էթիկան է պահանջում: Ես դաս չեմ տալիս, ուզում եմ, որ դուք տաք հարցեր, որոնց հնարավոր կլինի բովանդակային պատասխանել»:

Նույն շարքից