Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն այսօր «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում պարզաբանել է՝ ինչու ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից անմիջապես հետո հրաժարական չէր ներկայացրել, փոխանցում է Aysor.am-ը:
«Ես, անկեղծ ասած, երբ լսեցի, որ մի քանի երիտասարդ պատգամավորներ մեր հրաժարականն են պահանջում, այդ օրը պատրաստվում էի հրաժարական տալ, բայց մտածեցի՝ մի փոքր համբերել։ Սակայն պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք, կարծես թե, կա։ Ես դրա համար հայտարարությամբ հանդես եկա՝ նշելով, որ հարգելիներս, դա ձեր կարգավիճակից չի բխում։ Դուք խախտում եք օրենքը։ Երբ հանդարտվեց ամեն ինչ, մտածեցի՝ այ հիմա կարելի է հրաժարական տալ», - իր ելույթի սկզբում ասաց Դանիելյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում