Պերմում ավտոբուսի ուղևորներն ընկել են ընթացքի ժամանակ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Հայտնվում է, որ վարորդը մոռացել է փակել ավտոբուսի դռները մինչ կանգառից շարժվելը, ինչի արդյունքում ուղևորներից երկուսը հայտնվել են դրսում:
Տուժածները՝ 17-ամյա և 45-ամյա քաղաքացիները, չեն հոսպիտալացվել, քանի որ դրա կարիքը չի եղել: