Քաղաքական 

Ստամբուլում մեկնարկել են Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմն ապրիլի 24-ին մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, տեղեկացնում է Hye Tert-ը։

Դրանք մեկնարկելու են առավոտյան ժամը 10։00-ին՝ Հայդարփաշա կայարանից մահվան ուղարկված մտավորականներին հիշատակելու արարողությամբ։

Ժամը 13։00-ին ակցիայի մասնակիցներն այցելելու են 2011թ.-ի ապրիլի 24-ին սպանված զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանին։

 

Երեկոյան հիշատակի արարողություն է կազմակերպվելու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների մեկնարկը, սակայն, Ստամբուլում կտրվի այսօր։ Այսօր և վաղը նախատեսվում են մի շարք քննարկումներ Ցեղասպանության իրողության, 1915թ.-ին տեղի ունեցած դեպքերի և պատմությանն առերեսվելու անհրաժեշտության թեմաներով։

Նույն շարքից