Ուկրաինայի իշխանությունները լուծարված «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի զինվորականներին 100-200 հազար դոլար են առաջարկում իրենց շարքերը վերադառնալու համար, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովին։
Ցարյովը վստահություն է հայտնել, որ զինվորականները նման առաջարկները չեն ընդունի, ոչ ոքի փողով չեն գնի:
Փետրվարին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը լուծարել էր ՆԳՆ-ի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը: Նախկին բերկուտցիներին ընդունելու պատրաստակամություն էին հայտնել նաև Ղրիմում և Ռուսաստանում: