Քաղաքական 

ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ չի չսահմանի ՌԴ–ի դեմ

ԱՄՆ-ն նախընտրում է Ուկրաինայի դեպքերի պատճառով լրացուցիչ պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ, սակայն պատրաստ է նման միջոցների իրավիճակի հետագա սրացման դեպքում, ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականներից մեկը՝ Բեն Ռոդսը։

Լրացուցիչ պատժամիջոցների որոշման վերաբերյալ կոնկրետ ամսաթիվ նա չի նշել՝ հավելելով միայն, որ այդ հարցը «մոտակա օրերին» կմնա ուշադրության կենտրոնում։

«Ավելի լավ կլիներ, որ նոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն ընդհանրապես չլիներ։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի թուլանա լարվածությունը, հարգվի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք հավելյալ պատժամիջոցներ կկիրառենք միայն այն դեպքում, երբ Արևելյան Ուկրաինայում որոշակի տիպի ապակայունացում նկատենք»,– ասել է նա։

Նույն շարքից