Այսօր՝ հուլիսի 4-ին, «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողով ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, նախկին պատգամավոր, նախարար Արծվիկ Մինասյանը խնդրեց կասկածի տակ չդնել Սահմանադրության լեգիտիմությունը:
Նախկին պատգամավորը, Yerkir.am-ի փոխանցմամբ, համամիտ չէ մտքին, որ հանրապետության նախագահը Սահմանադրությամբ չունի բավարար լիազորություններ, քանի որ նրա սահմանադրական կարգավիճակը՝ որպես անաչառ, համազգային նպատակների հետևորդ և որպես ՍԴ-ի միջոցով գործադիր ու օրենդիր մարմինների գործողություններն ու անգործությունը վիճարկելու սահմանադրական լիազորությամբ օժտված անձ, կարող է լրջագույն դերակատարում ունենալ Սահմանադրության պահպանության հարցում:
«Նախագահը կարևորագույն գործիք ունի` ուղերձով դիմել Ազգային ժողովին՝ կարգավորելու և առաջարկելու մի շարք փոփոխություններ։ Պետք է այնքան արժևորենք Սահմանադրությունը, որ այն ամենօրյա ապրելակերպ դառնա»,- նշեց Արծվիկ Մինասյանը: