Հասարակություն գլխավոր 

Ղազախստանում սահմանափակումներ են մտցնում հայկական համարանիշերով ավտոմեքենաների համար

Ղազախստանում պատրաստվում են ժամանակավոր գրանցման պրակտիկա կիրառել հայկական, ռուսական, ղրղզական համարանիշերով ավտոմեքենաների համար:

Նման որոշման համար պատճառ է հանդիսացել քաղաքացիների բողոքները՝ կապված վերոնշյալ երկրների վարորդների կողմից երթևեկության կանոնները խախտելու հետ:

Եթե ավտոմեքենաներն այլ երկիր տեղափոխելու համար են, վարորդները պետք է տեղավորվեն 10 օրվա մեջ և դուրս բերվեն ավտոմեքենան Ղազախստանի տարածքից: 10 օրը լրանալուց հետո պետք է ժամանակավոր գրանցում լինի:

Ղազախստանում նաև քննարկում են նշյալ համարանիշերով ավտոմեքենաներով փոխադրումներ իրականացնելու արգելքի հարցը:

Նույն շարքից