Քաղաքական 

Փակվել է Ժիրինովսկուն նվիրված ցուցադրությունը

Ռուսաստանի Պետդումայում փակել են պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու ծննդյան առիթով (ծնվել է 1946թ. ապրիլի 25-ին) բացված ցուցահանդեսը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Ի թիվս այլնի ցուցադրված էին Ժիրինովսկու դիմանկարները:

 

Դումայի խորհուրդը հանձնարարել էր ցուցահանդեսը փակել ապրիլի 18-ի սկանդալի բերումով, երբ Ժիրինովսկին վիրավորել էր հղի լրագրողուհու:

 

Ավելի վաղ նույն միջադեպի բերումով խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը ներողություն էր խնդրել լրագրողներից և էթիկայի հանձնաժողովին խնդրել հետաքննել կատարվածը: Ժիրինովսկին ևս ներողություն է խնդրել լրագրողուհուց՝ խոստովանելով, որ «մի փոքր կոպիտ է եղել» նրա հետ:

 

Միջադեպն Էթիկայի հանձնաժողովը կքննարկի ապրիլի 23-ին:

Նույն շարքից