Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ զրույցում կրկին բողոքել է ուկրաինացի ազգայնականներից: Լավրովի կարծիքով՝ հենց ազգայնականների գործողությունների պատճառով Ժնևում բանակցությունների արդյունքում ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ կողմերի ձեռք բերված համաձայնությունները չեն իրականացվում և Ուկրաինայի ապագան այսպիսով հայտնվում է վտանգի տակ:
Սերգեյ Լավրովը Ջոն Քերիին կոչ է արել Կիևում ամեն ինչ անել, որպեսզի ազգայնականներին չհաջողվի վերսկսել Ուկրաինայի համար ճակատագրական հետևանք ունեցող գործողություններ, որոնք կարող են հանգեցնել արյունահեղության և անկարգությունների: