ԵԽԽՎ 29 պատգամավորներ հայտարարությամբ են հանդես եկել , որով կոչ են անում ՀՀ իշխանություններին ապահովել ԼԳԲՏ համայնքի իրավունքները և ազատությունը Հայաստանում. «ՀՀ Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն LGBTI անձանց բռնությունից և խտրականությունից պաշտպանելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության տեքստի հեղինակը բելգիացի պատգամավոր Պետրա դը Սութերն է, ով հեղինակել էր նաև ռուսական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձրած բանաձևը:
Հայտարարության հեղինակի պնդմամբ, Հայաստանում ԼԳԲՏ անձանց դրությունը վատագույներից մեկն է ամբողջ Եվրոպայում: Իրավիճակի ծանրության ցուցիչներից մեկն այն է, որ 2018 թվականի նոյեմբերին Արևելյան եվրոպական և Կենտրոնական ասիական LGBTI անձանց և քրիստոնյաներին նվիրված ֆորում-կոնֆերանսը չեղարկվեց մահվան սպառնալիքների, այդ թվում՝ հանրային գործիչների կողմից ատելության հրահրման և մասնակիցների անվտանգությանն առնչվող մտահոգությունների պատճառով։
«Ոչ խտրականության դեմ օրենսդրություն է պատրաստվում, ոչ էլ գործող ատելության խոսքի/հանցագործության օրենքում է հատուկ կերպով նշվում սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության մասին»,-ասված է հայտարարության մեջ: