Քաղաքական 

Երանի թե ապրեր, ապրեր, էլի ապրեր. Գ. Սահակյան

Գալուստ Սահակյանը՝ «Գրանդ Հոլդինգի» ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ, բարերար Հրանտ Վարդանյանի անժամանակ մահվան մասին «Եվ ինչ իմանար, որ փորձություններով անձնուրաց կյանքը մի օր լեգենդ է դառնալու՝ հավերժական իր առինքնող ժպիտով:


Արտաքուստ հանգիստ, զուսպ ու համարձակ ձեռնարկումներով, ազգային ու պետական մտածողության ամբողջությամբ ապրեց և հավերժացավ Հրանտ Վարդանյանը: Անմիջական ընկերական հարաբերությունների հմայքով քայլեց բոլորի հետ՝ չտրտնջալով, հավատով: Հրանտ Վարդանյանի մահը խորը վիշտ է, անվերադարձ սպասումների վիշտ: Կորցրեցինք բոլորս: Երանի թե ապրեր, ապրեր, էլի ապրեր բոլորիս համար:

Նույն շարքից