Քաղաքական 

Վարչապետի մոտ քննարկումն ավարտվել է դրական ֆոնով. Ն. Զոհրաբյան

Կառավարությունն առաջիկա օրերին կներկայացնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ առաջին քայլերի իր տարբերակը, մենք կքննարկենք չորս քաղաքական ուժերով:


«Որևէ որոշում աշխատանքային քննարկման ժամանակ չէր կայացվելու, հրավիրվել էին խորհրդարանական խմբակցությունները, յուրաքանչյուր ուժ ներկայացրեց իր մոտեցումը, իր տեսակետը, բնականաբար, ես և Միքայելը Մելքումյանը ներկայացրեցինք ԲՀԿ տեսակետը՝ նշելով մեր հիմնարար պնդումները, որոնք որևէ փոփոխություն չեն կրել, այն է, որ պարտադիր հանվի և սկզբունքը լինի կամավոր, կամավորության դեպքում հանրությանը պետք է հստակ իրազեկվի, որովհետև մինչ այժմ վստահություն չկա համակարգի նկատմամբ: Այսինքն՝ վստահության գործակից պետք է լինի ֆոնդերի հանդեպ, նրանք պիտի անպայմանորեն ունենան պետական երաշխիքներ, եթե ոչ, լինեն պետական: Եվ մեր մոտեցումները համահունչ էին գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտեցումներին»,-հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, դուրս գալով հանդիպումից, լրագրողներին տեղեկացրեց, որ առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի կառավարության նախագիծը: Ըստ դաշնակցականի` հիմնական գաղափարախոսությունն այն է, որ առաջին փուլում պետք է վերականգնվի հասարակության վստահությունը, համակարգային տարրերը պետք է ենթարկվեն այնպիսի փոփոխությունների, որոնք թույլ կտան քաղաքացիներին իրենց կամքով մասնակցել համակարգին: Իսկ երկրորդ փուլում արդեն՝ նոր մոդելի մշակումը՝ հասարակության տարբեր շերտերի ներգրավմամբ:

Մինասյանի խոսքով՝ քանի դեռ նախագիծը չկա, վերջնական ոչինչ ասել չեն կարող, բայց նշեց, որ քննարկումն անցել և ավարտվել է դրական ֆոնով և հույս հայտնեց, որ այն կարտացոլվի նաև նախագծում:


Սկզբնաղբյուրը` http://www.tert.am/am/news/2014/04/22/nz/

Նույն շարքից