Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ես Սահմանադրական դատարանի նախագահն եմ. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, Սահմանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք հայտարարության տեքստում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե ինչպես է ինքը տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանն ասել է, որ չկա իրավիճակ, խնդիրը, որը լուծման կարիք ունի. «Ես խնդիր չեմ տեսնում: Եթե խնդիր չեմ տեսնում, լուծման մասին չեմ կարող խոսել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են աշխատում Վահե Գրիգորյանի հետ, ՍԴ նախագահը պատասխանել է՝ հանգիստ, գործեր են մակագրվում, նիստերի մի մասին վերջինս մասնակցում է, մի մասին՝ ոչ:

Թովմասյանը հայտարարել է, որ ինքը Սահմանադրական դատարանի նախագահն է. «Կա արդյո՞ք տարբերություն ՍԴ դատավորի ու անդամի միջև, այսօր մի գերմանացի պրոֆեսօր դրան անդրադարձել է: Բայց այս հարցը մի օր կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա: Իսկ ՍԴ դատավորը պարտավոր է նախնական հրապարակային կարծիք չհայտնել բոլոր այն ակտերի վերաբերյալ, որոնք հետագայում կարող են դառնալ իր քննարկման առարկան: Դրա համար, եթե ես հիմա դիրքորոշում հայտնեմ, դա հետագայում այդ գործի քննությանն իմ չմասնակցելու համար հիմք կարող է հանդիսանալ: Ես շարունակում եմ մնալ իմ երդմանը հավատարիմ և չխախտել ՍԴ մասին օրենքը»:

Թովմասյանի խոսքերով, Սահմանադրությունը մասով ամեն մեկն իր գնահատականն ունի՝ այն լավն է, կամ՝ վատ, սակայն կարևորն այն է, որ Հայաստանը միշտ ունենա Սահմանադրություն, դա նշանակում է ունենալ պետականություն, սահմանադրության վրա խարսխված իշխանություններ և այլն:

 

Նույն շարքից