Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Լորան Ֆաբիուսն ապրիլի 23-ին համատեղ պաշտոնական այց կկատարեն Թբիլիսի, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիդ Զալկալիանիին։
Ապրիլի 24-ին նախատեսված են նախարարների հանդիպումները Վրաստանի առաջնորդների հետ՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի և ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեի հետ։
Զալկալիանիի խոսքով՝ տվյալ այցը նախատեսված էր մարտին, սակայն հետաձգվել էր Ուկրաինայի վերջին իրադարձությունների կապակցությամբ։